|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը 25-ամյակի կապակցությամբ:
«Կազմակերպության հետևողական աշխատանքն ուղղված է ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցմանը և հայկական սփյուռքի ինտեգրմանը ռուսական հասարակությանը», – ասվում է Կրեմլի կայքում հրապարակված շնորհավորական ուղերձում։
Ռուսաստանի նախագահը նշել է այն աջակցությունը, որը ՌՀՄ-ն ցուցաբերում է հատուկ ռազմական գործողության մասնակիցներին և վետերաններին, նրանց ընտանիքներին և մտերիմներին։ ՌԴ նախագահը նշել է, որ վերջին տարիների ընթացքում ՌՀՄ-ն միավորել է երկրի ողջ տարածքում գտնվող հայկական համայնքները և ամրապնդել իր հեղինակությունը։