|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՏԱՍՍ-ի դիվանագիտական ենթակառուցվածքների հետ կապերի վարչության պետ Սաադաթ Կադիրովայի՝ «Ռոսիա 1»-ի եթերում Շուշի քաղաքում տաճարը հրետակոծելու մասին երեկվա սկանդալային հայտարարությունից հետո Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունն իր ֆեյսբուքյան էջում հիշեցրել է, թե ով է իրականում տիկին Կադիրովան:
«Բոլորին, ովքեր գրում են` ադրբեջանցի քաղաքագետ Սաադաթ Կադիրովա... Ընկերնե'ր, Կադիրովան «ադրբեջանցի» քաղաքագետ չէ: Այս անձը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ՌՈՒՍ քաղաքագետ, ՏԱՍՍ-ի դիվանագիտական ենթակառուցվածքների հետ կապի բաժնի ղեկավար: Եվ նա դաշնային ալիքի եթերում, բացի այդ, նաև ասաց՝ «ՄԵՐ դաշնակից Ռուսաստան»: Ռուսաստանում Ադրբեջանի հինգերորդ շարասյունն է, ահա, թե ով է նա՝ Ալիևի շունը երկրի գլխավոր լրատվական գործակալությունում: Նա Ռուսաստանի քաղաքացի է, որն Ադրբեջանին անվանում է «մեր», իսկ Ռուսաստանը «նրանց» դաշնակիցն է»,- գրում է ՌՀՄ-ի մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի հայերի միությունն առաջարկում է նաև «օտարերկրյա գործակալին» զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից և «ցախավելով քշել «Ան Նուսրա»-ի մոտ»: