|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Եգիպտոսը չի պատրաստվում ընդունել պաղեստինցիներին իր տարածքում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելաթին։
«Վերաբնակեցումը տարբերակ չէ, դա կարմիր գիծ է Եգիպտոսի համար, և մենք թույլ չենք տա դա տեղի ունենա։ Վերաբնակեցումը նշանակում է պաղեստինյան հարցի վերացում և վերջ, և չկա ոչ մի իրավական, բարոյական կամ էթիկական հիմք մարդկանց իրենց հայրենիքից վտարելու համար»,– Եգիպտոսի ԱԳ նախարարի խոսքերը մեջբերում է Al Arabiya հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Գազայի հազարավոր բնակիչներ անտեսում են տարածքը լքելու Իսրայելի կոչերը՝ կապված սպասվող ռազմական գործողությունների հետ։
Եգիպտոսը նախկինում բազմիցս դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում։ Միևնույն ժամանակ, Կատարի և ԱՄՆ-ի հետ միասին Եգիպտոսը հանդես է գալիս որպես միջնորդ՝ անկլավում ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով։