|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրեական պետությունը պաղեստինցիներին որևէ տարածք չի զիջի. հայտնում է ИТАР-ТАСС-ը: Նա այդ մասին ասել է` մեկնաբանելով Կահիրեում Պաղեստինի ինքնավարության եւ ՖԱԹՀ շարժման առաջնորդ Մահմուդ Աբասի հանդիպումը ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Հալեդ Մաշաալի հետ։
«Մենք գիտենք, որ ցանկացած տարածք, որից մենք կհեռանանք, կգրավվի ՀԱՄԱՍ-ի և Իրանի կողմից, և մենք դա թույլ չենք տա»,-ասել է վարչապետը` հավելելով, որ իրենք հստակ տեսնում են վտանգը։
«Այսօր Աբասը ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ գտնվում է Կահիրեում, որտեղ ՖԱԹՀ-ին ու ահաբեկիչներին միավորելու հնարավորություններ է փնտրում, իսկ վերջիններս փորձում են վերացնել Իսրայել պետությունը և հրթիռակոծում են մեր քաղաքները»,- ասել է Նեթանյահուն: