Փոխարժեքներ
27 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Վաշինգտոնում օգոստոսի 8-ին նախաստորագրված փաստաթուղթը հիմնված է Ադրբեջանի տեսլականի վրա՝ թե ինչպես պետք է կարգավորվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները։ «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է արհեստածին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Նա նշել է, թե Հայաստանի հետ «խաղաղության բանակցությունները» տևել են մի քանի տարի և ավարտվել Վաշինգտոնում՝ նախագահ Թրամփի և նրա թիմի ակտիվ աջակցությամբ։
«Կարծում եմ՝ սա իրոք հակամարտության ավարտն է, պատերազմի ավարտը։ Պաշտոնական խաղաղության պայմանագիրը չստորագրվեց մի կոնկրետ պատճառի համար․ Հայաստանի սահմանադրությունում դեռևս կա մի դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Մեր հասկացմամբ՝ նրանք կկատարեն փոփոխություն։ Եվ հենց որ այդ սահմանադրական փոփոխությունը արվի, և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն, կստորագրվի պաշտոնական խաղաղության պայմանագիրը։
Բայց այն փաստը, որ այդ փաստաթուղթը նախաստորագրվեց Ադրբեջանի և Հայաստանի կողմից Սպիտակ տանը՝ նախագահ Թրամփի ներկայությամբ, արդեն նշանակում է ավելի քան երեսուն տարի տևած պատերազմի ավարտ։ Դա բացում է բոլորովին նոր հնարավորություններ ինչպես Հարավային Կովկասի տարածաշրջանի, այնպես էլ ավելի լայն՝ Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի համար»,- ասել է Ալիեւը: