Միասին կարող ենք
կարևոր
2764 դիտում, 9 ամիս առաջ - 2025-06-06 11:16
Աշխարհ

Բելգորոդի մարզում երկաթուղային գծեր են պայթեցվել

Բելգորոդի մարզում երկաթուղային գծեր են պայթեցվել

Ռուսաստանի Բելգորոդի մարզի Պրոխորովկայի շրջանում պայթեցվել են երկաթուղային գծեր, ​​ռելսերից դուրս է ընկել պահեստային ջերմաքարշը: Գնացքների երթևեկությունը ուշացել է 2,5 ժամով: Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:

Նրա խոսքով՝ Պրոխորովկայի շրջանում պահեստային ջերմաքարշի՝ ռելսերից դուրս գալը, նախնական տեղեկատվության համաձայն, տեղի է ունեցել ռելսերի տակ տեղադրված պայթուցիկ սարքի պատճառով:

Տարածաշրջանի ղեկավարը հավելել է, որ տուժածներ չկան: Գնացքների երթևեկությունն ուշացել է 2,5 ժամով:

Ներկայում բոլոր գնացքներն ընթանում են ժամանակացույցով: Երկաթգծի մասը վնասվել է: