կարևոր
1603 դիտում, 5 օր առաջ - 2025-06-03 13:13
Հասարակություն

8 հարկանի շենք են կառուցում մի գոտում, որտեղ կոյուղի չկա, հորային սիստեմ է․ պարո՛ն Բաբայան, տանդ մոտ կթողնեի՞ր սարքեին․ Առինջի բնակիչ

Առինջում բողոքի ակցիա է․ բազմաբնակարան շենքի կառուցմանը դեմ են հարևանությամբ ապրող բնակիչները։ Ուշագրավ է, որ շինարարության համար թույլտվություն տալու փուլում բնակիչները գրավոր բողոք են ներկայացրել, նույնիսկ, առանց Կադաստրի կոմիտեի թույլտվության համայնքն արտոնել է սկսել  շինարարությունը։