|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում հինգ հարկանի շենք է փլուզվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի լրատվամիջոցները:
Ավերակների միջից արդեն հնարավոր է եղել դուրս բերել 18 մարդու: Զոհերի մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում:
Քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ դեպքի վայրը շրջափակված է, երթևեկությունը՝ կանգնեցված: Փլուզված շինության հարակից տներից կատարվում է բնակիչների տարհանում:
Մայրաքաղաքի իշխանությունները ներկայումս վերանորոգման աշխատանքներ են իրականացնում Կահիրեի կենտրոնական թաղամասերի արտաքին տեսքի բարեկարգման ուղղությամբ: