|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՔՊ-ական պատգամավոր, հայտնի գործարար և Փաշինյանի իշխանության առանցքային հենարան Խաչատուր Սուքիասյանի համար «ծովը ծնկներից է»։ Իրեն պատկանող «Ռոսիա մոլ» առեւտրի կենտրոնի կողքին բարձրահարկ՝ մոտ 25 հարկանի շենք է կառուցվում, որը, ըստ մասնագետների, կառուցվում է ապօրինաբար, սահմանված կանոնակարգերի խախտումով։
Շենքի կառուման ապօրինության մասին Yerkir.am-ը տեղեկացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ պորտի նախարարության պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության նախկին պետ Արմեն Աբրոյանից։
«Գործակալության լուծարումից հետո Երեւանում սկսեցին ապօրինի շենքեր բարձրանալ։ Սուքիասյաններին պատկանող «Ռոսիա մոլ»-ի կողքին ապօրինաբար, նորմերի խախտումով նոր շենք է կառուցվում։ Այն ժամանակ գործակալությունը մերժեց, քանի որ տարածքը համարվում է պատմական միջավայր՝ 5-6 հարկանի շենքերով, եթե ավելի բարձրահարկ կառուցվի՝ կկորի թաղամասի ճարտարապետական տեսքը։ Հիմա 25 հարկի համաձայնություն ունեն»,-ասաց Աբրոյանը։
Այս առնչությամբ Yerkir.am-ը գրավոր հարցում է ուղարկել ԿԳՄՍ նախարարություն
Մանրամասները՝ շուտով։
Լ․Ս․