Միասին կարող ենք
կարևոր
784 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-22 12:48
Հասարակություն

«Ուրախ ավտոբուսի» կլիենտուրա, Ձեր երեխաների կոյուղաջրերի միջով կթողնեի՞ք գնալ դպրոց Երևանում. Մանուկյան

«Ուրախ ավտոբուսի» կլիենտուրա, Ձեր երեխաների կոյուղաջրերի միջով կթողնեի՞ք գնալ դպրոց Երևանում. Մանուկյան

Երկու շաբաթից ավելի է ինչ 181 հիմնական դպրոցի և «Սեբաստացի» կրթահամալիրի մեջտեղով հոսում է վթարված կոյուղաջրերի «գետ»։ Այս մասին ահազանգել է Երեւանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը։

«Պարոնա՛յք Տիգրան Ավինյան, Նիկոլ Փաշինյան, Ձեր համար նորմա՞լ է այս պատկերը

Դուք թքած ունե՞ք, մեր երեխաների առողջության վրա

Պետական համակարգը չպետք է «իմպոտենտ» լինի,  «Վեոլիա Ջուրը» կամ չի կարողանում խնդիրը լուծել կամ «ֆրանսիական» ընկերություններին ամեն ինչ կարելի, բա «պետական չինովնիկներ» Դուք անելիք չունե՞ք

«Ուրախ ավտոբուսի» կլիենտուրա, Ձեր երեխաների կոյուղաջրերի միջով կթողնեի՞ք գնալ դպրոց

Երևանում՝ 4000 աշակերտներ ունեցող դպրոցների միջնամասում, շուտով կոյուղաջրերի «հրավառություն» կլինի . . .

Սրանք չեն սիրում Երևանցիներին ու «մուռ» են հանում . . .» ։