|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում եւս 6 բնակչի մոտ հաստատվել է բրուցելոզ հիվանդություն։
ՀՎԿԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանը NEWS.am–ի գրավոր հարցին ի պատասխան հայտնել է. «2025 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Գեղարքունիքի մարզի Չկալովկա բնակավայրում մարդկանց շրջանում արձանագրվել է բրուցելոզ հիվանդության 4 դեպք:
Նշված դեպքերի կապակցությամբ, մարդկանց շրջանում բրուցելոզ հիվանդության վաղ հայտնաբերման, ինչպես նաև հավանական տարածման կանխարգելման նպատակով նշված բնակավայրում իրականացվել են համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ, մասնավորապես՝ հիվանդության հարուցչի հայտնաբերման նպատակով լաբորատոր հետազոտության է ենթարկվել թվով 155 բնակչի արյան նմուշ, ինչի արդյունքում հաստատվել է հիվանդության ևս 6 դեպք»։
Ավելի վաղ ՍԱՏՄ-ից հայտնել էին, որ փորձաքննության արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր: Հիվանդ կենդանիները, տեսչական մարմնի տեսուչների վերահսկողությամբ, ենթարկվել են հարկադիր սպանդի, որից հետո իրականացվել է ախտահանություն։
Աղբյուրը՝ NEWS.am