|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակման դեպք է ի հայտ եկել. հայտնում է Yerkir.am-ը:
Նա նշել է.
«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ. ուրախ եմ տեղեկացնել, որ Գավառի մեր բնակիչը անցավ կորոնավիրուսի հետազոտման թեստը և արձանագրվեց բացասական արդյունք։
Այս պահին մարզում կորոնավիրուսով վարակված կամ մեկուսացված դեպքեր չունենք։ Հետևեք միայն պաշտոնական լրահոսին, պահպանեք արտակարգ դրության կանոնները և եղեք առողջ»։
Հիշեցնենք՝ ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջիններս ի սկզբանե եղել են մեկուսացված:
Ընդհանուր առմամբ այս պահին ՀՀ-ում կորոնավիրուսի 64 հաստատված դեպք կա :