|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղը, ուր վերադարձել է կորոնավիրուսով վարակված քաղաքացին, կարանտինի ընթացքում կապահովվի սննդամթերքով եւ դեղորայքով։
Այս մասին ապրիլի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ Նրա խոսքերով՝ դա արվում է, որպեսզի նվազագույնի հասցվի մարդկանց շփումների անհրաժեշտությունը։ «Գյուղի ղեկավարը աշխատանքներ է տանում անվտանգության միջոցառումների մասին բնակիչներին իրազեկելու համար։ Նրանց հանդեպ, ովքեր մտնում են տվյալ քաղաքացու շփումների շրջանակի մեջ, ավելի խիստ վերահսկողություն կսահմանվի»,- նշեց նա։
Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղիրյանը հավելել է, որ մեկուսացման օրը շփման շրջանակը հայտնաբերելուց հետո գյուղ են ուղարկվել մասնագետներ, բոլոր տներում ախտահանում է իրականացվել։