|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Հանրապետության մարզերում, մասնավորապես Կոտայքում, Վայոց ձորում, Արագածոտնում, Արմավիրում, Շիրակում առանձին բնակիչների տնտեսությունների գյուղատնտեսական կենդանիների շրջանում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր:
Առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունները կատարում են համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ։ Բնակչության շրջանում, մասնավորապես թիրախային տնտեսություններում և վարակված կենդանիների կաթը, կաթնամթերքը սննդում օգտագործած, հիվանդ կենդանիների հետ շփված անձանցից կատարվել են արյան նմուշառումներ` լաբորատոր հետազոտությունների համար:
Արդյունքում հայտնաբերվել է նախնական ախտորոշմամբ 80 հիվանդ: Բոլորի մոտ հիվանդությունն ընթացել է հիմնականում թեթև ծանրությամբ։ Նրանց նշանակվել է բուժում և տրամադրվել անհրաժեշտ դեղորայք։ Բժշկական հսկողություն է սահմանվել նաև թիրախային համայնքների ողջ բնակչության շրջանում, միաժամանակ իրականացվել է կենցաղային պարագաների ախտահանում:
ՀՀ առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունների և ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության միջոցառումների արդյունքում իրավիճակը վերահսկելի է: