|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ շփումներին, այժմ խոսքը Կիևինն է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ինչպես արդեն բազմիցս հայտարարել ենք, Ռուսաստանը երբեք չի հրաժարվել բանակցություններից և պատրաստ է ուկրաինական կողմի հետ շարունակել նման շփումները... Այժմ խոսքը Կիևինն է, որոշումներ կայացնելու համար կարևոր պահ է՝ հաշվի առնելով այն հիստերիկ և հակասական քայլերն ու գործողությունները, որ մենք տեսել ենք», - ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:
Նա հավելել է, որ Ռուսաստանը հույս չունի, որ Կիևում ողջամիտ կլինեն, բայց «ուզում է հավատալ, որ այնտեղ կգերիշխի գոնե պետության և պետականության մնացորդների պահպանման բնազդը, ինչը կստիպի կառուցողական դիրքորոշում որդեգրել»: