կարևոր
667 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-27 15:07
Քաղաքական

Երևանը մինչ այժմ ԵԱՏՄ-ի հետ չի համաձայնեցրել եվրաինտեգրման իր ձգտումները. Զախարովա

Երևանը մինչ այժմ ԵԱՏՄ-ի հետ չի համաձայնեցրել եվրաինտեգրման իր ձգտումները. Զախարովա

Երևանը մինչ այժմ հարկ չի համարել ԵԱՏՄ-ի իր գործընկերների հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է РИА Новости-ն։

«Երևանը մինչ այժմ հարկ չի համարել ԵԱՏՄ-ի գործընկերների հետ համաձայնեցնել իր եվրաինտեգրման ձգտումները», - ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

Զախարովայի խոսքով՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մտադրությունները բացահայտում են «հիմնարար հակասություններ», որոնք պայմանավորված են ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի իրավական-կարգավորող բազաների անհամատեղելիությամբ։

Նրա ընդգծմամբ՝ Երևանը ցուցադրաբար փորձում է «միաժամանակ օգուտներ քաղել եվրասիական ինտեգրումից և շարժվել Եվրամիության ուղղությամբ»։

«Հայաստանի իշխանությունների նման մարտավարությունը բացահայտ անպարկեշտ է թվում», - նշել է ռուսաստանցի դիվանագետը։