|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է Ռուսաստանի աջակցությունը Անկարայի և Երևանի ներկայացուցիչների միջև բանակցություններին. հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հայաստանի հետ որոշակի գործընթաց կա. հատուկ ներկայացուցիչներն իրենց առաջին շփումներն իրականացրել են այն պայմանների շնորհիվ, որոնք Ռուսաստանը ստեղծել է այստեղ՝ Մոսկվայում։ Նաև դիվանագիտական ֆորումում հաստատվեցին շատ լավ շփումներ, երկխոսություն։ Ռուսաստանը մեզ ի սկզբանե աջակցում էր, նաև՝ Ադրբեջանը»,- ասել է նա Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Առաջին հերթին, եկեք ի սկզբանե հրադադար ապահովենք, խաղաղություն հաստատենք, որպեսզի մեր տարածաշրջանը խաղաղ լինի, և շարունակենք մեր բոլոր ջանքերն այս ուղղությամբ»,- հավելել է Չավուշօղլուն։