|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով երկխոսության, որի ընթացքում պետք է ապահովվեն մեր երկրի օրինական շահերը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր արարողությանը։
Նա հավելել է, որ բանակցությունները պետք է ընթանան անվտանգության համապարփակ համակարգի մասին պայմանավորվածության համատեքստում, որի շրջանակներում ոչ ոք չի խոցվի։
Հիշեցնենք՝ հունվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ բանակցություններ վարելու Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ: Ընդ որում, նա մատնանշել է առկա խոչընդոտները, որոնցից գլխավորը Ուկրաինայի ղեկավարության գործողություններն են։