|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ալեն Սիմոնյանի արած շինարարության արդյունքում եղավ այս պայթյունը, ինձ աննորմալ անվանեցին․ բնակիչը նոր բացահայտումներ է անում:
Հիշեցնենք, որ Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։
«Տեղում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, նախնական տվյալներով, բետոնախառնիչը հետընթացով բախվել է գազատար խողովակին և սյանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, նաև հնչել է պայթյուն։ Հարևանությամբ կայանված «Մերսեդես» մակնիշի երկու մեքենա և BYD մակնիշի մեկ մեքենա հրդեհվել են։ Կայանված են եղել, վարորդները տարածքում չեն եղել։
Այդ ընթացքում բետոնախառնիչի վարորդին հաջողվել է մեքենայից դուրս գալ, մարմնական վնասվածքներ չի ստացել։
Նախնական տվյալներով, որևէ տուժած այս պահին չկա»,- մանրամասնեց Մ. Սիմոնյանը։
Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին, մարվել՝ 17։08-ին։
Մանրամասն՝ տեսանյութում