|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի` Մերձավոր Արևելքում Իրանի «ապակայունացնող» դերի մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և խաթարում են հենց Եվրամիության հեղինակությունը: Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «IRNA» գործակալությունը։
«Կալասի հայտարարությունները, որոնցում նա ասում է, թե Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար, անհիմն են, անտրամաբանական և կեղծ», - ընդգծել է դիվանագետը։
Նրա խոսքով` եթե Կալասն իսկապես մտահոգված լիներ Մերձավոր Արևելքի կայունության և անվտանգության հարցերով, ապա ուշադրությունը կկենտրոնացներ Գազայի հատվածում ցեղասպանության և Լիբանանի ու Սիրիայի դեմ Իսրայելի շարունակվող ագրեսիայի վրա:
Բաղային հավելել է` Կալասը, ի տարբերություն իր նախորդների, որոնք փորձում էին իրենց դիրքորոշումներում հենվել միջազգային իրավունքի վրա, իր հայտարարություններով խաթարում է Եվրոպայի հեղինակությունը և կասկածի տակ դնում նրա հավատարմությունը միջազգային քաղաքականության հիմունքներին։ Նույնիսկ եթե նման արտահայտությունները պայմանավորված են մասնագիտական փորձի պակասով, դրանք, Թեհրանի կարծիքով, անկողմնակալ դիտորդների աչքերում խաթարում են Եվրամիության կերպարը։