|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, ով այցով գտնվում է Մալթայում, հանդիպում է ունեցել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ: Այս մասին ԱՊԱ-ին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։
Հաղորդվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Եվրամիության միջև քաղաքական երկխոսության, փոխհարաբերությունների, էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության, ինչպես նաև ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: