|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ»-ը գրում է․ «Գյումրու 9 ուժերից մեկի 1-ին համարը Թուրքիայի կացության քարտ ունի, էդքան տղա է՝ թող ասի էդ մասին»,- երեկ հայտարարեց Սարիկ Մինասյանը։ Մեզ ասացին, որ այդ անձը Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ցուցակը գլխավորող անկուսակցական Արտյոմ Ղարաղազարյանն է:
Ըստ լուրերի՝ նա Թուրքիայում հյուրատներ ունի, պարբերաբար այցելում է։ Սուրենյանցին հարցրինք՝ ճի՞շտ է, որ ՔՊ-ի նշած անձն իրենց թեկնածուն է, նա չհերքեց, խոստացավ պատասխանել, երբ զրուցի իրենց թեկնածուի հետ։ Ասաց, որ իրենց թեկնածուն նախկինում զբաղվել է բեռնափոխադրումներով։ Ավելի ուշ հայտարարեց, որ այսօր ասուլիս կհրավիրեն եւ կպատասխանեն Մինասյանի «պատմական» բացահայտմանը։