|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ոչ մի պետական մարմին այսօրվա ՀԷՑ-ին չի պատժում, համապատասխան սուբյեկտը ունի 100 տոկոսանոց քարտ բլանշ։ Վերջը լավ լինի, որովհետեւ ինքը գործուղվել է ՀԷՑ-ում որևէ բան գտնելու, բայց չի գտնելու»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ հավելելով, որ իշխանության հիմնական խնդիրը Սամվել Կարապետյանին «սևացնելն է»։
Դավիթ Ղազինյանը պնդեց՝ ՀԷՑ-ում երբևէ չի եղել այնպիսի արարք կամ գործողություն, որպեսզի հնարավոր լինի ընկերության նկատմամբ լիցենզիայից զրկելուն մոտ որևէ պատժամիջոց կիրառել։ Նախկին տնօրենը հայտարարում է՝ իշխանությունները ժողովրդի հույզերի հետ են խաղում։