|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Քաթարի Դոհա քաղաքում կայացան ՖԻԴԵ-ի Գրան պրիի երկրորդ մրցափուլի հանդիպումները:
Էլինա Դանիելյանը հաղթանակ տոնեց աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեի նկատմամբ:
Լիլիթ Մկրտչյանը մրցում էր բուլղարուհի Անտուանետա Ստեֆանովայի հետ, սակայն ստիպված էր 79-րդ քայլին ընդունելու իր պարտությունը:
Այսպիսով, խաղացված 2 մրցափուլերից հետո միայն Նանա Զանգիձեն և Էլինա Դանիելյանը միավորների կորուստ չունեն և 2-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Լիլիթ Մկրտչյանն իր ակտիվում ունի 0,5 միավոր: 3-րդ մրցափուլում Դանիելյանի մրցակիցը Մոնգենտուլն է, իսկ Մկրտչյանը կխաղա Մարի Սեբագի հետ: Հայ շախմատիստուհիները հանդես կգան սև խաղաքարերով: