|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած օրինագծինն, որով նախատեսվում է աշխատող մայրերի ժամանակավոր անաշխատունակության նպաստները կրճատել և դրա հաշվին նպաստներ տրամադրել նաև չաշխատող մայրերին:
Նախարարի խոսքով` իրենք փոփոխություններ են կատարել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում:
«Վերջին 4 տարիների ընթացքում վերը նշված երկու օրենքներով նախատեսված ծախսերը ավելացել են, մինչդեռ ծնելիության մակարդակը դրանով չի բարձրացել, ուստի այս օրինագիծը կխթանի ծնելիությանը: Օրինագիծը դեռևս վերջնական ընդունված չէ, այն քննարկվելու է բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,- ասաց Ասատրյանը և հավելեց, որ աշխարհի ոչ մի երկրում հղիներն ու մայրերը ժամանակավոր անաշխատունակության դեպքում չեն ստանում իրենց աշխատավարձի 100 տոկոսանոց փոխհատուցում: