|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Yerkir.am-ը անդրադարձել է Շիրակի պետհամալսարանի խորհրդում տիրող խայտառակ վիճակին:
Պարզվում է դա դեռ ամենը չէ: Շիրակի պետհամալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է, ուշադրություն, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
ՀՀ կառավարության «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» 23.06.2005 թ. թիվ 975-Ն որոշման համաձայն Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով:
Եթե հավատանք կառավարության պաշտոնական լրահոսին, ապա Շիրակի պետհամալսարանի խորհրդի անդամ նշանակված մարզպետ Նազելի Բաղդասարյանը 2023 թ. հունվարին ազատվել է մարզպետի պաշտոնից:
Իսկ թե ինչպես է ազատված մարզպետ Նազելի Բաղդասարյանը համալսարանի խորհրդում որպես մարզպետ ներկայացված, թերևս կիմանա միայն ակադեմիական քաղաքի հիմնադիր Ժաննա Շինարարը: