կարևոր
3604 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-17 12:25
Քաղաքական

Շիրակի մարզպետարանում մեծ փոփոխություններ են սպասվում. Նազելի Բաղդասարյանը հնարավոր է հրաժեշտ տա պաշտոնին

Շիրակի մարզպետարանում մեծ փոփոխություններ են սպասվում. Նազելի Բաղդասարյանը հնարավոր է հրաժեշտ տա պաշտոնին

Իրեն արու համարող համայնքապետի ԺՊ, կեղծ դիպլոմով վարչական ղեկավար, զինվորական ծառայության ժամանակ դատապարտված պաշտպանության նախարար, խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով նշանակված, կիսագրագետ, ոլորտի հետ կապ չունեցող, աշխատել չիմացող և չուզող  պետական պաշտոնյաներ․․․ Այս շարքը կարելի իհարկե շարունակել, բայց սա Հայաստանն է և վերջ` Նիկոլի Հայաստանը, որի համար նախկիններն են «մեղավոր»։

Նմանատիպ իրավիճակ է նաև Շիրակի մարզում։ Այն ավելի հետաքրքրական է դառնում մարզպետի հնարավոր փոփոխության պարագայում, որի մասին սկսվել են ակտիվ քննարկումները մամուլում։ Շրջանառվում են տարբեր անուններ, որոնց մի մասը իրականության հետ կապ չունեն ընդհանրապես։

Ըստ Yerkir.am-ի տեղեկությունների` հունվարի 17-ին կայանալիք ՔՊ վարչության նիստին քննարկվելու է Գյումրին Facebook-ով դրախտավայր դարձրած նախկին փոխքաղաքապետ, ներկայիս ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանի թեկնածությունը, ում նախկին պաշտոնին, ի դեպ, նշանակվելու է Աննա Հակոբյանի մերձավոր ազգականը` ըստ ԶԼՄ-ների։

Հաջորդ թեկնածուն Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանն է։ Նա, գլխավորելով Ախուրյան համայնքի ՔՊ ցուցակը, պարտվեց, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի միջնորդությամբ և Նազելի Բաղդասարյանի թեթև ձեռամբ դարձավ մարզպետի տեղակալ։ Ալբերտ Այվազյանը հասարակությանը առավել հայտնի է «Lexus»-ի պատմությունով։ Ի՞նչ նոր փորձություն է սպասվում Շիրակի մարզին, կիմանանք շուտով։

Մաթեմատիկայում կա հստակ գրված կանոն՝ գումարելիների տեղերը փոխելուց գումարը  չի փոխվում։ Մնում է սա հասկանա մեր հասարակությունը, իսկ Հայաստանի համար ստեղծված բազմաթիվ անհայտներով հավասարումը լուծելու հույս ունենալու համար անհրաժեշտ է առաջին հերթին փոխել կեղծ թվերի բազմությունը: