|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՌԴ ՀՕՊ միջոցները գիշերը Ռուսաստանի տարածքի վրա ուկրաինական 132 անօդաչու են ոչնչացրել։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշեր ՀՕՊ հերթապահ միջոցները 132 ուկրաինական անօդաչու են ոչնչացրել՝ 54 անօդաչու Սարատովի մարզի վրա, 40 անօդաչու՝ Վորոնեժի մարզի երկնքում, 22-ը` Բելգորոդի մարզի, ինը` Ռոստովի, երեքական անօդաչու Կուրսկի մարզի և Ղրիմի Հանրապետության տարածքի վրա, մեկը` Լիպեցկի մարզի», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։