|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Արդեն ինն օր հացադուլի մեջ գտնվող Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը կրկին վատացել է: Երեկ գիշերը նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: «Ապրելու երկրի» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ Մանե Թանդիլյանն այժմ հիվանդանոցում է` բժիշկների հսկողության ներքո:
Մանե Թանդիլյանն արդեն իններորդ օրն է, ինչ հացադուլի մեջ է` խնդրելով Ռուբեն Վարդանյանին` դադարեցնել հացադուլը:
Նույն խնդրանքով հացադուլ են իրականացնում նաև Վարդան Ավագյանը, Արտավազդ Լալայանը: Հացադուլի ինն օրերի ընթացքում Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը պարբերաբար վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն Թանդիլյանը նախօրեին հրաժարվել էր բուժօգնությունից և վերադարձել Ազատության հրապարակ` շարունակելով հացադուլը:
Աղբյուրը՝ Փաստինֆո