|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշ ժամանակ ստիպված կլինի բաց թողնել մայրաքաղաքային թիմի մարզումները. այս մասին հայտնում է Laroma24.it-ն, նշելով՝ 31-ամյա կիսապաշտպանի մոտ մկանային գերհոգնածություն կա:
Ըստ պարբերականի՝ վնասվածքից խուսափելու համար հայ ֆուտբոլիստը որոշ ժամանակ կգտնվի ակումբի բժիշկների հսկողության ներքո:
Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայում» մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, ինչպես նաև կատարել 4 գոլային փոխանցում։
Նշեք՝ Իտալիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 20-ին։