|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, որի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, կտեղափոխվի հիվանդանոց. այս մասին տեղեկացնում է ntv.ru-ն՝ վարչապետի մամուլի խոսնակ Բորիս Բելյակովի խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ Բելյակովն ասել է, որ Միշուստինը մոտ ժամանակներս կգտնվի բժշկական հաստատություններից մեկում՝ բժիշկների հսկողության տակ:
«Իսկ նրանք, որոնք վերջերս սերտ շփման մեջ են եղել Միշուստինի հետ, կորոնավիրուսի թեստ կհանձնեն»,- հավելել է նա՝ շեշտելով, որ ՌԴ վարչապետը վերջին մի քանի շաբաթների ընթացքում առավելագույնս սահմանափակել էր ֆիզիկական շփման շրջանակը՝ բակացությունները, հանդիպումներն ու նիստերը Միշուստինն անցկացնում էր տեսակապի կամ հեռախոսի միջոցով:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել և այժմ մտադիր է ինքնամեկուսանալ: