|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը կողջուներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի` ԱԺ դահլիճում իրականացրած ակցիան, եթե այդ քայլը քննարկված լիներ խմբակցության մյոսւ պատգամավորների հետ:
«Քանի որ դահլիճում հեգնական արտահայտություններ էին հնչում, ես կոչ արեցի գործընկեր պատգամավորներին` չհեգնել իրավիճակը և ըմբռնումով մոտենալ»,- ասաց նա լրագրողներին:
Հարցին` ընդունելի՞ է իրականացրած ակցիան, պատասխանեց. «Մենք գործընկերներ էինք և լավ կլիներ, որ դա քննարկվեր գործընկերների հետ: Սա գործընկերային վերաբերմունք չէր, և անակնկալի չպետք է չգայինք դահլիճում»: