|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, հակառակ հրաժարականին, շարունակելու է պաշտոնավարումը: Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Մանե Թանդիլյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրեց՝ պատճառաբանելով, որ դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը: Անցել է մեկ շաբաթ, բայց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի ընդունել այդ հրաժարականը: Արդյունքում Մանե Թանդիլյանը շարունակում է աշխատանքի գալ նախկինի նման: Ի դեպ, կառավարության վերջին նիստին էլ Մանե Թանդիլյանը մասնակցում էր սովորականի պես: Ասում են՝ Փաշինյանը նախագահի ստորագրմանը չի ներկայացնի Թանդիլյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը, և արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարը պաշտոնավարելու է»,-գրում է թերթը: