Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր առաջին պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում է։
Այցի շրջանակում Մանե Թանդիլյանին կըդունի ԱՀ նախագահ Բակո Սահակյանը` վերահաստատելու Հայաստանի և Արցախի սոցիալական քաղաքականության համատեղ օրակարգն ու նախանշելու զարգացման հեռանկարները։
Այցի ընթացքում նախարարը հանդիպումներ կունենա նաև ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանի, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի հետ։
Ոլորտում առկա օրենսդրական խնդիրների քննարկման նպատակով Թանդիլյանը կհանդիպի ԱՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ։ Աշխատանքային հանդիպում է սպասվում նաև ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում։ Մանե Թանդիլյանին ուղեկցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արսեն Մանուկյանը։
Հանդիպումների ընթացքում կողմերը կքննարկեն երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտի ընդհանրություններն ու առանձնահատկությունները, փոխգործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: