|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև որևէ երկկողմ համաձայնագիր կնքելու ուղղությամբ աշխատանք դեռ չի տարվում, գործը դրան չի հասել։ Լրագրողներին այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ այժմ երկու երկրներն էլ պետք է միմյանց ընդառաջ փոքր քայլեր անեն միմյանց նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։ Վերջին տարիներին այդ հարաբերությունները շատ են տուժել, միանգամից դա վերականգնելն անհնար է, մեծ աշխատանք պետք է արվի։
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներն այժմ քաղաքական կամք են դրսևորել՝ վերականգնելու երկխոսությունը, որը նախկին վարչակազմի օրոք գրեթե զրոյացվել էր», - հավելել է նա։