|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Չինաստանի առևտրի նախարարի տեղակալ Վան Շոուվենը հայտարարել է, որ անցյալ տարվա ընթացքում Չինաստանն ու ԱՄՆ-ը հասցրել են հասկանալ, որ սակագների փոխադարձ բարձրացումը ոչ մի օգուտ չի բերել երկրներին: Դրա հետ կապված` Վաշինգտոնը և Պեկինը ներկայումս ջանքեր են գործադրում նոր առևտրային համաձայնագիր կնքելու ուղղությամբ, այդ հարցով հետագա խորհրդատվությունների հեռանկարները բավականաչափ խոստումնալից են: Այդ մասին Վան Շոուվենն ասել է այսօր լրագրողներին. հայտնում է Регнум-ը:
Ըստ պաշտոնյայի` մաքսատուրքերի փոխադարձ ավելացումը վնասում է ԱՄՆ-ի, Չինաստանի և ամբողջ աշխարհի շահերին: