|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների անցկացումը ճիշտ ժամանակին արված որոշում է. Թուրքիան ուշադրությամբ հետևում է ուկրաինա-ռուսական երկխոսության գործընթացին և հենց սկզբից կապեր է հաստատել ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի հետ։ Այս մասին երկուշաբթի օրը Լյուբլյանայում լրագրողներին ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (Խորհրդարանի) նախագահ Մուստաֆա Սենթոփը։
Նրա խոսքով՝ Թուրքիան միակն է, որ ջանքեր է գործադրում Ուկրաինայում հրադադարի հաստատման համար։
Թուրք խոսնակը ուշադրություն է հրավիրել թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «անձնական ներդրման« վրա Ուկրաինայում արյունահեղության դադարեցման գործում։ «Բոլոր քաղաքական գործիչները, պետական այրերը, մեր տարածաշրջանի և ամբողջ աշխարհի բնակիչները մաղթում են շուտափույթ զինադադար։ Բայց դրան հասնելու համար կարեւոր է երկու կողմերի հետ կապ հաստատել, համոզել, ի մի բերել։ Մեր նախագահը մեծ ջանքեր է գործադրել դրա համար գործընթացի հենց սկզբից»,- ասաց Շենթոփը։