|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Yerkir.am-ը ներկայացրել էր տեղեկատվություն, ըստ որի, 2018-2023թթ. Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը 2022 թվականի ապրիլի 28-ից միաժամանակ զբաղեցրել է ԱԿԲԱ ԲԱՆԿԻ խորհրդի անդամի պաշտոնը: Այս երկու պաշտոնների միաժամանակյա պաշտոնավարումն անհամատեղելի է ՀՀ օրենսդրությամբ:
Yerkir.am -ին այս կապակցությամբ հայտնի դարձան մի շարք փաստեր:
Այսպես, 2022թ. ապրիլի 28-ին ԱԿԲԱ ԲԱՆԿԻ խորհրդի անդամ դարձած ռեկտոր Վարդան Ուռուտյանը լրիվ պատահականությամբ հաջորդ օրը ագրարային համալսարանի միջոցներից՝ ապրիլի 29-ին թիվ 11050019031 պայմանագրով 50 միլիոն դրամ ավանդ է ներդրել ԱԿԲԱ բանկում:
2023թ. բանկի խորհրդի անդամ ռեկտորը շարունակել է համալսարանի միջոցների ավանդադրումը ԱԿԲԱ բանկում: 2023թ. ապրիլի 10-ին թիվ 1590036278 պայմանագրով ներդրել է 125 միլիոն դրամ, իսկ հունիսի 30-ին թիվ 1590038550 պայմանագրով՝ 70 միլիոն դրամ:
Ուռուտյանի՝ ԱԿԲԱ ԲԱՆԿԻ հետ այլ առնչությունների կանդրադառնանք հաջորդիվ: