|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ կառավարության որոշմամբ նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը կշարունակվի նաև 2019 թվականին: ՀՀ կառավարության որոշմամբ` նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը կշարունակվի նաև 2019 թվականին:
Նման որոշում կայացվեց հունվարի 24-ին տեղի ունեցած նիստի ընթացքում, հարցը չզեկուցվողներից էր:
«Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ խմբերին՝
-Մինչև 1934 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց
-Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց»,- նշված է որոշման նախագծում: