|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին այժմ էլ առաջարկել են գլխավորել «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկը։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Տ. Սարգսյանը 10 տարի ղեկավարել է ՀՀ ԿԲ-ն և հայկական բանկային համակարգի հիմնադիրներից է համարվում»,- գրում է «Ժողովուրդ»-ն ու հավելում. «Մեզ հաջողվեց պարզել նաև, որ Տիգրան Սարգսյանը օրերս հանդիպել է բանկի ֆրանսիական ղեկավարության հետ, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել, քանի որ աշխատանքի մի շարք այլ առաջարկներ ունի: Սակայն Տ. Սարգսյանը չի ցանկանում երկրից հեռանալ(ըստ լուրերի՝ Տ. Սարգսյանին առաջարկել են նաև Բելգիայում, ՌԴ-ում կամ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան դառնալ), ինչի պատճառով էլ սպասում է լավագույն տարբերակին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։