|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հակաօդային պաշտպանության համակարգերը ՌԴ չորս շրջաններում ոչնչացրել են 12 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 12 անօդաչու թռչող սարքեր», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Դրանցից 7 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Կուրսկի շրջանում, երկուական` Բելգորոդում և Բրյանսկում, 1-ը` Ղրիմի երկնքում։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։