|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածին հարվածելու ընթացքում ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ և կապերի բաժնի ղեկավար Իզզ ադ-Դին Քասաբին: Այս մասին հայտնել Է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը Telegram-ում։
«Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել..․ Հան-Յունիսի շրջանում ոչնչացրել են ահաբեկիչ Իզ ադ-Դին Կասաբին։ Քասաբը ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի անդամ էր և պատասխանատու ՀԱՄԱՍ-ի և Գազայի հատվածի այլ ահաբեկչական կազմակերպությունների միջև համակարգման և կապի համար: Նրա հետ ոչնչացվել է նաև նրա օգնական, զինյալ Այման Այեշը», — ասվում է հաղորդագրության մեջ։