|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գազայի հատվածում կազմակերպության առաջնորդ Յահյա Սինվարը դարձել է պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավարը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Իսմայիլ Հանիեն, ով մահացել էր Թեհրանում հուլիսի 31-ի գիշերը։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ խմբավորման քաղբյուրոյի ղեկավարը սպանվել է «մոտ 7 կգ կշռող մարտագլխիկով կարճ հեռահարության հրթիռից»։ Իրանն ու ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեղադրել են հարձակման համար, իսրայելական կողմը չի հաստատել իր մասնակցությունը:
Սինվարը համարվում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման կազմակերպիչներից մեկը, ըստ The Times of Israel-ի։
Նա զբաղեցրել է քաղբյուրոյի ղեկավարի պաշտոնը այն ֆոնին, երբ Իրանը պատրաստվում է հարվածել Իսրայելին՝ ի պատասխան Հանիեի սպանության։