|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մոսկվան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահը համարում է բացարձակապես անընդունելի քաղաքական սպանություն, որը սպառնում է տարածաշրջանում հետագա էսկալացիային։ Այդ մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, գրում է РИА Новости-ն։
«Այս ամենը շատ վատ է, սա բացարձակապես անընդունելի քաղաքական սպանություն է, և դա կհանգեցնի լարվածության հետագա սրման»,- ասել է Բոգդանովը։
Հիշեցնենք՝ Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։ Շարժումը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հանիան մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ կստիպի Իսրայելին զղջալ Հանիեի սպանության համար։
Իր հերթին Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելին «խիստ պատիժ» է խոստացել ՀԱՄԱՍ կազմակերպության քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությանը մեղսակից է անվանել ԱՄՆ-ին։