|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքական կառավարությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Մշակույթի, առողջապահության, կրթության եւ ներքին գործերի նախարարներն ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից:
«Հյուրիեթ» պարբերականի հաղորդմամբ` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով` ՆԳ նախարարի պաշտոնը ստանձնել է Մուամեր Գյուլերը: Նրա անունը Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները ներառել էին այն պաշտոնյաների ցուցակում, ովքեր պետք է պատասխանատվություն կրեին հայազգի լրագրողի սպանության համար, սական այդպես էլ չկրեցին: Դինքի սպանության համար նրան պատասխանատու ճանաչել էին նույնիսկ երկրի ընդդիմադիրները:
«Ակօսի» նախկին խմբագրի սպանության ժամանակ Գյուլերը Ստամբուլի նահանգապետն էր։ Դինքի սպանությունից հետո ստանձնեց Թուրքիայի հասարակական կարգապահության եւ անվտանգության վարչության պետի պաշտոնը, այնուհետեւ իշխող կուսակցության ցուցակով դարձավ պատգամավոր, այսօր արդեն նախարար է: