|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զինվորականներին հանձնարարել է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ամբողջական ոչնչացման պլան ներկայացնել, եթե իսրայելցի պատանդներին ազատ չարձակեն մինչև ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
«Եթե պատանդներին ազատ արձակելու գործարքը չկայանա մինչև նախագահ Թրամփի կողմից պաշտոնի ստանձնումը, ապա անհրաժեշտ է ապահովել Գազայում ՀԱՄԱՍ-ի լիակատար ջախջախումը»,- բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կացը:
Կացը իսրայելական բանակի շտաբի պետին հանձնարարել է ներկայացնել ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացման պլանը։