|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (WCC) հրավիրում է բոլորին միանալ Հայաստանի համար աղոթելու օրվան՝ նոյեմբերի 10-ին՝ Ադրբեջանում COP29 կլիմայական համաժողովի բացման նախորդ օրը։
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը նոյեմբերի 10-ին 17:00-ին Ժնևի Սեն-Պիեռ տաճարում հայ համայնքի հետ համատեղ աղոթք կկազմակերպի։
2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի/Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիան, որին հաջորդեց Լաչինի միջանցքի տասը ամիս լիակատար շրջափակումը և 2023 թվականի սեպտեմբերին մոտ 120 հազար հայերի բռնի տեղահանումն իրենց պապենական հողերից, առաջվա նման լուրջ մտահոգություն է առաջացնում:
COP29-ը բացառիկ հնարավորություն է ընձեռում պաշտպանելու ադրբեջանական բանտերում պահվող 23 հայ գերիների, ինչպես նաև ադրբեջանցի քաղբանտարկյալների և լրագրողների անվերապահ ազատ արձակումը։