|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր ներկայացուցիչ Պիտեր Ստանոն կոչ է արել ազատել ադրբեջանական գերության մեջ մնացած հայ գերիներին:
«ԵՄ-ն ողջունում է նոյեմբերին գերեվարված 5 զինվորների ազատ արձակումը և կոչ անում անհապաղ ազատ արձակել մնացած 57 գերիներին: Սա կնպաստի երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի) միջև վստահության հաստատմանը, ինչը կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության համար»,- գրել է Ստանոն Twitter-ի իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Հայաստան էին վերադարձել ևս 5 ռազմագերիներ, մնացած գերիները հեռախոսով կարողացել էին զանգահարել իրենց հարազատներին: