|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հուլիս ամսից սկսած Yerkir.am-ը տեղեկացնում է, որ Ագրարային Համալսարանի 2-րդ մասնաշենքը կառավարությունը պատրաստվում է հանձնել Հայաստանում ֆրանսիական համալսարանին:
Համալսարանի աշխատակիցները նախաձեռնել էին մասնաշենքի հանձնման գործընթացի դեմ ստորագրահավաք և խնդրո առարկայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, Ֆրանսիայի դեսպանին, ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանին և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Խոջոյանին: Վերջիններս կամ չեն պատասխանել աշխատակիցների նամակներին, կամ բանավոր հերքել են մասնաշենքի հանձնման մասին լուրերը:
Այսօր Yerkir.am-ի տրամադրության տակ է հայտնվել մասնաշենքի հանձնման վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը:
Հիշեցնենք, որ Yerkir.am-ի հետ զրույցում Ագրարային համալսարանի ֆիզիկայի դասախոս Գվիդոն Մատինյանը նշել է, որ վաղն առավոտյան՝ ժամը 9։30-ին, բուհի անձնակազմը, շուրջ 300 հոգի, հավաքվելու է Ագրարայինի բակում, որտեղից բողոքի երթով շարժվելու են դեպի Կառավարության շենք։