|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ-ից ֆինանսավորվող վրացական ոչ կառավարական կազմակերպությունները փորձում էին երկրում հեղափոխություն իրականացնել։ «ՌԻԱ նովոստի» փոխանցմամբ լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Հասարակական կազմակերպությունները, այդ թվում ԱՄՆ-ից ֆինանսավորվող, կանգնեցին հեղափոխական հարթակում, երբ պահանջում էին կառավարության հրաժարականը... Հեղափոխության երկու փորձ եղավ, անցած շաբաթների ընթացքում երրորդ փորձն էր, սա նշանակում է, որ վրաց-ամերիկյան հարաբերությունները պետք է առողջացվեն, դրանք վերանայում են պահանջում, դա բխում է վրաց ժողովրդի և ամերիկյան ժողովրդի շահերից»,-ասել է Կոբախիձեն։